Տարածքների ստեղծում

Designing vibrant places that respond to their local context and create benefits for everyone.

3 րոպե

Gradient Canopy-ում հանրային հրապարակի վաղ արտապատկերում։

Մենք ցանկանում էինք Bay View-ն և Gradient Canopy-ն դարձնել վառ, հյուրընկալ վայրեր՝ առաջատար էկոլոգիական դիզայնով, որոնք թույլ են տալիս զարգանալ ոչ միայն Google-ին, այլ նաև տեղական համայնքներին։ Ամեն պարագայում մենք միշտ ձգտում ենք օգտակար հարևան լինել։ Մենք անկեղծորեն ձգտում ենք ամրապնդել բարիդրացիական կապերը, այդ պատճառով փորձել ենք Gradient Canopy-ի շենքերում ստեղծել ներառական և հյուրընկալ տարածքներ, որոնք բաց են բոլոր այցելուների, հարևանների և Google-ի աշխատողների համար։ Մեզ համար կարևոր է ոչ միայն արդյունավետ աշխատանքային տարածքներ նախագծելը, այլ նաև բարենպաստ մթնոլորտի ստեղծումը՝ համախոհներ գտնելու, տեղական համայնքների շփման և զարգացման համար։

"Ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչպես այս վայրերը կարող են դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և հասարակության վրա։"

– Ջո Վան Բելլեգհեմ, Google-ի գլոբալ զարգացման գծով ավագ տնօրեն

Մենք փորձեցինք Gradient Canopy-ի շենք այնպես տեղակայել, որ այն ներդաշնակորեն միաձուլվի միջավայրի հետ։ Շենքի շուրջը և 18 հեկտար տարածքով ձգվում են հատուկ հեծանվային և հետիոտնային արահետները, որը մենք անվանել ենք Green Loop։ Այստեղ մարդիկ կարող են վայելել տեղական լանդշաֆտը և հանրային արվեստը, որոնք կազմում են շենքի արտաքին հանրային տարածքները։

Շենքի արևմտյան կողմում գտնվում է Չարլսթոն այգին, որտեղից այցելուները հայտնվում են Google Visitor Experience-ում։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է իր սրտով զբաղմունք գտնել․ հանդիպել ընկերների հետ Cafe-ում, մասնակցել միջոցառման Huddle-ում, ուսումնասիրել ապրանքներն ու ծառայությունները Google Store-ում, բացահայտել տեղական ընկերություններ Pop-Up Shop-ում կամ բավարարել հետաքրքրասիրությունը արվեստի և ծրագրավորման միջոցով Plaza-ում։ Huddle-ը առաջարկում է միջոցառումների և սեմինարների շարք՝ ներկայացնելու տեղական ոչ առևտրային և համայնքային կազմակերպություններին՝ միաժամանակ որպես սոցիալական հանգույց ծառայելով ոչ միայն Մաունթին Վյուի համալսարանական քաղաքի, այլ նաև ամբողջ Նորթ Բեյշոր թաղամասի համար։

Այս ներքին համայնքային տարածքները միանում են մեծ բացօթյա հրապարակի, որը նախատեսված է միջոցառումներ անցկացնելու համար, որոնք խթանում են տեղական համայնքի և Google-ի աշխատողների միջև հաղորդակցությունը։ Հրապարակում կան նաև արվեստի վեց գործեր և բազմաթիվ հանրային նստարաններ։

Մաունթին Վյուի ֆերմերային շուկայում կյանքը եռում է։

Նորթ Բեյշորում մարդկանց տեղաշարժը ավելի հարմարավետ դարձնելու համար մենք համագործակցել ենք Մաունթին Վյու քաղաքի ղեկավարության հետ՝ կառուցելու Չարլսթոնի տարանցիկ միջանցքի առաջին փուլը, որը կխրախուսի հասարակական տրանսպորտի զարգացումը, կբարձրացնի անվտանգությունը հեծանվորդների և հետիոտների համար և կհեշտացնի առանց մեքենայի տեղաշարժը Նորթ Բեյշորում։ Gradient Canopy նախագծի շրջանակում մենք Չարլսթոն Ռոուդի վրա՝ համալսարանական քաղաքին կից, կառուցել ենք երկու տարանցիկ կենտրոն։ Այս տարանցիկ կենտրոնները՝ Չարլսթոն Ռոուդի և Շորլայն Բուլվարի վրա նախատեսված միայն ավտոբուսների երթևեկության գոտիների հետ միասին, կընդլայնեն տարածքի տրանսպորտային հնարավորությունները։

Չարլսթոնի տարանցիկ միջանցքն ունի նաև համաշխարհային մակարդակի հեծանվային և հետիոտնային արահետներ՝ ներառյալ IV դասի առանձնացված ուղիներ, որոնք նաև կոչվում են հեծանվային ուղիներ։ Շենքի ներսում մենք խրախուսում ենք «երկանիվ» երթևեկությունը 780-ից ավելի հեծանվային կայանատեղիներով, ինչպես նաև հեծանվային պահարաններով և ցնցուղներով։

Նշում ընթերցողների համար․ այս հոդվածը հրապարակվել է 2022 թ․ մայիսին և խմբագրվել 2023 թ․ օգոստոսին՝ նախագծի մասին տեղեկությունները թարմացնելու համար։