Տասնամյակներ շարունակ մենք ուսումնասիրել ենք էկոլոգիապես ամենամաքուր տարածքներ ստեղծելու եղանակները։ Google-ը վաղուց է կարևորում առողջ աշխատանքային տարածքների նախագծումը։ Մեր առաջին շենքերում ընկերության հիմնադիրներն անձամբ էին չափում օդի որակը՝ օգտագործելով փոշու մասնիկների դյուրակիր հաշվիչներ։ Մենք նաև տարիներ ենք անցկացրել՝ փորձարկելով հազարավոր նյութեր, որպեսզի համոզվենք, որ մեր բարելավված աշխատանքային տարածքները զերծ են թունավոր տարրրերից։ Մենք հպարտ ենք, որ Gradient Canopy շենքը՝ մեր ամենամեծ նախագծերից մեկը, Living Building Challenge (LBC) ծրագրի շրջանակում ստացել է Materials Petal սերտիֆիկատը International Living Future Institute (ILFI) կողմից։ Ծրագրի նպատակն է խրախուսել ոչ թունավոր և էկոլոգիապես մաքուր նյութերի թափանցիկ օգտագործումը։
Gradient Canopy-ն և Google Visitor Experience-ը ստեղծելիս մենք նախընտրությունը տվել ենք մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար անվնաս նյութերին։ Շենքում օգտագործված յուրաքանչյուր նյութ ստուգվել է արտադրողի կողմից՝ բացառելու LBC-ի կարմիր ցուցակից տարրերը, որոնք աշխարհի ամենավնասակար նյութերն են և բացասական ազդեցություն են թողնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ընդհանուր առմամբ, Gradient Canopy-ում մենք ստուգել ենք ավելի քան 8000 նյութ՝ համագործակցելով այն արտադրողների հետ, որոնք կիսում են մեր գաղափարները և նպաստում շինարարության ոլորտում թափանցիկության բարձրացմանը։
Gradient Canopy-ում անվնաս նյութերի օգտագործման մեր մոտեցումը չի սահմանափակվում ներքին տարածքների հարդարմամբ և Google-ի աշխատողների առողջության մասին հոգ տանելով։ Ուսումնասիրելով շենքի ներքին և արտաքին մասերի կառուցման, այդ թվում՝ շենքի շուրջ տեղադրված արվեստի վեց գործերի համար օգտագործվող հումքի կազմը՝ մենք առաջնահերթություն ենք տվել տեղի բնակիչների առողջությանը, մատակարարման շղթային և մեր շինարարական նյութերի լրիվ կենսացիկլին։ Դա նշանակում է, որ արտադրողները մանրակրկիտ ստուգել են բոլոր նյութերը՝ սկսած երևացող առարկաներից և հատվածներից, ինչպիսիք են գորգերը և պատերը, վերջացրած ոչ այդքան երևացողներով, ինչպիսիք են պատուհանների ծածկույթները և մեկուսացման նյութերը շենքում, և ընտրել են այն նյութերը, որոնք վնաս չեն հասցնում առողջությանը։